1 մայիսի 2006 - 17:38 AMT
Վաղը Մոսկվայում կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը
Վաղը Մոսկվայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի(Ռուսաստան), Սթիվեն Մաննի(ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեյի(Ֆրանսիա) հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Միջնորդները կճշտեն մանրամասները, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Միջնորդները կորոշեն նաեւ տարածաշրջան հերթական այցի ամսաթիվը, որի ընթացքում նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին կներկայացնեն հակամարտության կարգավորման նոր առաջարկները, հաղորդում է ԱՊԱ-ն: