2 մայիսի 2006 - 14:20 AMT
Լեհաստանում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Էստոնիայում դեսպան
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 29-ի հրամանագրով Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Գալոյանը համատեղության կարգով նշանակվել է Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա): Այդ մասին PanAREMNAIN.Net-ին հայտնել են Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում: