FIFA World Cup Brazil™-ը Visa վճարային համակարգի աջակցությամբ, 2014-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, հանդես է գալիս հատուկ առաջարկով. միայն Ամերիաբանկի Visa քարտերով կատարելով անկանխիկ վճարումներ, քարտապանները հնարավորություն կստանան մասնակցելու Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Ամերիաբանկը խաղարկություն է կազմակերպում իր Visa քարտապանների համար, որոնք մարտի 10-ից՝ ապրիլի 30-ը ներառյալ իրենց քարտերով առնվազն 200 հազար ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթով անկանխիկ վճարումներ կկատարեն(բացառությամբ` կոմունալ վճարումները և քարտից քարտ փոխանցումները): Այդ գումարի նվազագույն շեմը կարող է ապահովվել և' կուտակային, և' միանվագ եղանակով: Խաղարկությունը կանցնի 2 փուլով: Երկրորդ փուլին` վիճակահանությանը, կմասնակցի առավելագույն քանակությամբ գործարքներ իրականացրած 300 քարտապան:
Խաղարկվելու է երկու ուղեգիր`յուրաքանչյուրը երկու անձի համար, ինչպես նաև` Visa-ի և FIFA-ի ապրանքանիշով մոտ 300 այլ մրցանակ:
Խաղարկությունը կկայանա վիճակահանությամբ մայիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում:
Դրա արդյունքում` Ամերիաբանկի այն քարտապանը, ում անունն առաջինը դուրս կբերվի վիճակահանության արկղից, հնարավորություն կունենա մասնակցելու հունիսի 16-ից՝ 19-ը Ֆորտալեզայում կայանալիք ֆուտբոլային խաղին: Երկրորդ քարտապանը կմասնակցի հունիսի 30-ից՝ հուլիսի 3-ը Սալվադորում կայանալիք ֆուտբոլային խաղին: