3 մայիսի 2006 - 14:07 AMT
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել ավիավթարում զոհվածների ընտանիքներին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Սոչիի մերձակայքում վթարի ենթարկված «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Խորը ցավով տեղեկացա Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի մասին: Իմ խորը ցավակցությունն են հայտնում ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, իշխանությունները կձեռնարկեն բոլոր միջոցները Ա-320 ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու համար»,-ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում: