20 մարտի 2014 - 20:28 AMT
Կիպրոսի հյուսիսում հայկական եկեղեցի է վերաբացվել

Կիպրոսի հյուսիսային մասում` Թուրքիայի ակուպացրած տարածքում, վերականգնված հայկական եկեղեցի է բացվել: Մարտի 17-ին վանական համալիրի բացմանը ներկա են եղել կղզու բոլոր համայքների ներկայացուցիչները` հայեր, հրեաներ ու թուրքեր, գրում է Kibris Postasi-ը: Կիպրոսում ԱՄՆ դեսպան Ջոն Կենիգը նշել է, որ վանքի վերականգնողական աշխատանքներին մասնակցել են բոլոր համայնքները:

«Պատմական արժեքների պահպանումն այլ ազգերի հանդեպ հարգանքի ամենակարևոր դրսևորումն է»,- ասել է Քենիգը:

Սբ Աստվածածնի վանական համալիրը կառուցվել է VIII դարում: Այն գործել է մինչև 1963 թվականը, սակայն Կիպրոսում հակամարտության սկսվելուց ու Թուրքիայի կողմից տարածքի բռնազավթումից հետո հայ բնակչությունը ստիպված էր գնալ Կիպրոսի հունական հատվածը: Վանքը վերականգնվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Վերականգնողական աշխատանքները կատարվել են 2006-2013թթ.:

Երկար ժամանակ վանքի վերականգնումը հարցականի տակ էր: 2012-ին ՄԱԿ Զարգացման ծրագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարեցին վանքը վերականգնելու համար հայտարարված մրցույթի անօրինական լինելու մասին: Մրցույթը կղզու թուրքական կողմն անցկացրել էր խախտումներով: Այդ մրցույթի համաձայն վերականգնումից հետո վանքը պետք է հանձնվել Թուրքիայի Միջին Արևելքի ինստիտուտին:

1981-ին Կիպրոսը հունական հատվածում հայերն անհատական նվիրատվությունների, Կիպրոսի կառավարության Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աջակցությամբ հավաքված գումարի շնորհիվ նոր եկեղեցի են կառուցում: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, տեղի ունեցավ 1981-ի նոյեմբերի 22-ին:

ՄԱԿ տվյալներով Կիպրոսում բնակվում է 3.000 հայ: