21 մարտի 2014 - 14:31 AMT
«Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունն արդեն հասանելի է նաև 7 օրով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ալո մենք», «Բարբառ» և «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունն ակտիվացնել նաև 7 օրով՝ ֆիքսված 100 դրամի դիմաց:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *146# հրահանգը: «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը հասանելի է նաև 30 օր ժամկետով:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):