3 մայիսի 2006 - 17:30 AMT
Ռուսաստանում հանձնախումբ է կազմվել Ա-320-ի աղետի պատճառները հետաքննելու նպատակով
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի կարգադրությամբ, Երեւան-Սոչի ավիաչվերթը իրականացնող Ա-320 ինքնաթիռի աղետի պատճառները հետաքննելու նպատակով, Ռուսաստանում կառավարական հանձնախումբ է կազմվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության(ՔԱԳՎ) ղեկավար Արտեմ Մովսիսյանը: Արտեմ Մովսիսյանի խոսքերով, կառավարական հանձնաժողովը չորս խմբի է բաժանվել. տեխնիկական, թռիչքային, օդերեւութաբանական եւ վարչական: Բոլոր խմբերի աշխատանքների մեջ ներգրավված են ՔԱԳՎ եւ Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչներ: