1 ապրիլի 2014 - 14:21 AMT
Հավելյալ խոսելաժամանակ և SMS-ներ՝ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» բաժանորդների համար

Այսուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանների առկա և նոր բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ի դեպ, եթե բաժանորդն արդեն օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային ծառայություններից, ապա փաթեթով տրամադրվող խոսելաժամանակը և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը կարելի է նաև սպառել այդ հեռախոսահամարով, իսկ եթե ոչ՝ ապա նրան կտրամադրվի նոր հեռախոսահամար:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):