3 ապրիլի 2014 - 11:15 AMT
ԿԱՐԾԻՔ
Ատելության նոր «բաժին» Ադրբեջանի փոխվարչապետից

Ամեն տարի ու ամեն ամիս, այն օրերին, երբ 20 տարի առաջ ավարտված ազատագրական պատերազմի արդյունքում ԼՂՀ Պաշտպանության բանակն ազատագրել է Արցախի այս կամ այն շրջանն, Ադրբեջանում սկսվում է «ատելության հերթական 5 րոպեն»: Այս անգամ այն նվիրված էր Քարվաճառի ազատագրմանը: Ընդ որում այնքան միապաղաղ, որ նույնիսկ այդ մասին գրելու ցանկություն չկա: Սակայն Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և տեղահանվածների պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովն արդեն դուրս է եկել ոչ միայն պարկեշտության սահմաններից, այլ ընդհանրապես սթափ դատողության սահմաններից:

Մեջբերենք նրա խոսքից մի հատված. «Ռուսաստանը պետք է իմանա, որ հայերը, որոնք դավաճանեցին ԽՍՀՄ-ին և լրտեսում էին նրա դեմ Երկրորդ համաշխարհայինի տարիներին, մի օր նույնը կանեն նաև Ռուսաստանի դեպքում: Արևմուտքը նույնպես դա գիտի…»: Ահա այսպես: Կարելի է խորհուրդ տալ պարոն Հասանովին վերընթերցել աշակերտների համար նախատեսված պատմության նորմալ մի դասագիրք, ոչ թե այն, որը գրվել է Բաքվում: Եթե «դավաճանություն» ասելով հասկանանք Մեծ Հայրենական պատերազմի տարիներին զոհված 700 հազար հայերին, 4 մարշալներին, նավատորմի ծովակալին, Դիմադրության մարտիկներին եվրոպական երկրներում, ապա, անշուշտ, Ալի Հասանովն իրավացի է: Բայց շարունակենք մեջբերումը, ազերի վարչապետը «յուրօրինակ» արտահայտություններ է իրեն թույլ տալիս. «Երբեմն հայտարարում են, որ չի կարելի նման բաներ ասել մի ամբողջ ժողովրդի հասցեին, սակայն հայերի դեպքում՝ կարելի է: Հայկական սփյուռքը, հայկական պետությունը հակաթուրքական քաղաքականություն են վարում», -վստահ է Հասանովը: Հայաստանը հակաթուրքական քաղաքականություն չի վարում, հայերն ուղղակի չեն մոռանում, թե ինչպես են վարվել իրենց հետ Ալթայից եկած քոչվոր ցեղերը: Ալի Հասանովն ընդհանրապես, ըստ իս, խոսքի իրավունք չունի՝ նրա ելույթներն ուղեկցվում են կամ ծիծաղով, կամ էլ անդադար «հանդուրժող Ադրբեջանի» մասին խոսող մարդու հայատյացության աստիճանի վերաբերյալ տարակուսանքով: Հավանաբար, Բաքվում «հանդուրժողականությունը» նույնացվում է «հայատյացության» հետ: Այլ կերպ ադրբեջանական քարոզչության ֆենոմենը չես բացատրի:

Եվ վերջում, ի դեպ նշենք, որ Հասանովը հանդիպում էր երիտասարդության ներկայացուցիչների հետ, Հասանովը հայտարարում է. «Վերաբերմունքը մեր բանակի ու մեր զինվորների հանդեպ պետք է փոխվի: Օկուպացված հողեր ունեցող երկրի համար դասալքությունը խայտառակություն է: Մեղավոր են առաջին հերթին ծնողները: Մենք վրեժով լցված ժողովուրդ չենք: Բայց կարող է մի օր գալ, երբ Գերագույն հրամանատարը հրաման կարձակի և մեր երիտասարդները պետք է պատրաստ լինեն վրեժխնդիր լինելու»: Ամենահետաքրքիրն այդ նախադասության մեջ այն է, որ օրը կարող է գալ, իսկ կարող և չգալ…Հավանաբար, այդպես էլ կլինի: Իսկ երկրորդ պատերազմի դեպքում, եթե Իլհամ Ալիևն այն սկսի, արդեն վարձկաններ չեն օգնի ադրբեջանական բանակին, նույնիսկ թուրք վարձկանները: Եվ Ադրբեջանի նախագահը դա շատ լավ գիտի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net