10 ապրիլի 2014 - 18:40 AMT
Գործարկվել է Qanon.am վարկանիշային նոր համակարգը

Գործարկվել է հայկական վարկանիշային նոր համակարգը՝ Qanon.am-ը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ-միջավայրի բոլոր կայքերը և դրանց հաճախելիության մասին ինֆորմացիա տրամադրելով։

Համակարգի միջոցով հնարավոր կլինի համեմատել կայքերի հաճախելիությունն ըստ դասակարգումների։ Գովազդի մասնագետների համար Qanon.am-ը կարող է գովազդային հարթակներ ընտրելու հարմար գործիք դառնալ։ Համակարգի բաժինները ստեղծվել են հաշվի առնելով ինտերնետ-գովազդի մասնագետների կարծիքները։

Խորագրերն ընտրվել են ըստ կայքերի այցելուների կառուցվածքի: Օրինակ`Sport բաժնի ընթերցողները տղամարդիկ են, Entertainment / Rest / Women և Kids / Health բաժիններինը հիմնականում կանայք են կարդում, Real Estate / Home բաժնի այցելուները պոտենցիալ անշարժ գույք գնող կամ վաճառողներ են և այլն։

Համակարգն այս պահին 28 տեսակի հաշվետվություն էտրամադրում և դրանց տեսակները մշտապես ավելանալու և բարելավվելու են։

Համակարգից կհեռացվեն կայքերը, որոնք արհեստական գործիքներով կփորձեն ազդել իրենց այցելուների ցուցանիշների վրա։

3 ամսից համացանցի հայկական հատվածի մասին պարբերաբար հաշվետվություններ կտրամադրվեն: Օրինակ՝ կայքերի ընդհանուր հաճախելիության, օգտագործվող օպերացիոն համակարգերի և դրանց լեզուների, օգտագործվող դիտարկիչների, բջջային հեռախոսների առավել օգտագործվող օպերացիոն համակարգերի մասին, ինչպես նաև այլ տեսակի հաշվետվություններ։

Qanon.am-ի սկզբունքը թափանցիկ հաշվետվություն տրամադրելն է։