4 մայիսի 2006 - 20:22 AMT
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատանը բացվել է սգո մատյան
Մայիսի 5-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատանը սգո մատյան է բացվելու Ադլերի օդանավակայանի մոտակայքում կործանված Ա-320 ինքնաթիռի զոհերի հարազատներին ցավակցություններ հայտնելու համար: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին հայտնել է աղբյուրը Լոնդոնից:

Նշենք, որ մայիսի 5-6 ՀՀ ԱԳՆ-ում եւ արտերկրում Հայաստանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում կբացվեն սգո մատյաններ եւ կխոնարհվեն պետական դրոշները: