5 մայիսի 2006 - 15:49 AMT
Բելգիայի օդանավակայանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով այրվել են երկու հայկական Ա-320 ինքնաթիռներ
Մայիսի լույս 5-ի գիշերը բելգիական «Սաբենա-Տեխնիկ» ընկերության ավիաբազայում տեղի է ունեցել հրդեհ, որի հետեւանքով այրվել է չորս ինքնաթիռ: Երկու օդանավերը պատկանում էին հայկական կողմին, որից մեկը Ա-320 ինքնաթիռը պատկանում էր «Արմավիա» ընկերությանը, որի ինքնաթիռը մայիսի լույս 3-ի գիշերը կործանվեց Սեւ ծովում: Երկրորդ Ա-320 ինքնաթիռը պատկանում էր հայտնի գործարար Վերսանդ Հակոբյանին: Բելգիայում հայկական ինքնաթիռները տեխսպասարկում էին անցնում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: