5 մայիսի 2006 - 15:58 AMT
Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ժակ Շիրակը
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Ցավով տեղեկացա ինքնաթիռի կործանման մասին, որը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց ողբերգական մահվան, որոնց մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են: «Այս ողբերգական պահերին իմ եւ Ֆրանսիայի ժողովրդի անունից ընդունեք մեր անկեղծ ցավակցություններն, ուղղված Ձեզ, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Խնդրում եմ փորձության այս ժամին ընդունել մեր հարգանքի եւ բարեկամական զգացմունքների հավաստիացումները»: