5 մայիսի 2006 - 16:10 AMT
ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին Փարիզ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պյեր Լելուշը հրավիրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին Փարիզ: Լելուշի խոսքերով, ադրբեջանական պետության ղեկավարն արդեն դրական պատաասխան է տվել եւ մայիսի վերջում կայցելի Փարիզ: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` Պ.Լելուշը նշել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ն ջանքեր է գործադրում այդ հակամարտության կարգավորմանն աջակցելու համար: «Որպես ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ ես կհանդիպեմ Փարիզում Ի.Ալիեւի եւ Ռ.Քոչարյանի հետ: Մենք կորոնենք հակամարտության կարգավորման ուղիներ: Այդ հակամարտությունը շատ ավերիչ է եւ հանգեցնում է մարդկանց կորստի եւ ռեսուրսների նվազմանը: Կովկասում կայունություն է հարկավոր: Ես եղել եմ Ղարաբաղի խրամատներում եւ անիմիջականորեն գիտեմ, թե որքան դժվար է երկու ժողովրդների համար: Գիտեմ նաեւ Ադրբեջանում փախստականների խնդիրների մասին եւ հասկանում են նրանց»,-ասել է նա: Նրա կարծիքով, ռազմական ուղին ճիշտ ուղի չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: