5 մայիսի 2006 - 20:44 AMT
Ռ.Քոչարյանն իր աշխատավարձը փոխանցել է Ա-320-ի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքների հիմնադրամին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է Ա-320-ի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքների հիմնադրամին: Այդ մասին PanARMENIAN.Net- թղթակցին է հայտնել նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հայաստանի նախագահի աշխատավարձը կազմում է 318. 400 դրամ (մոտ 700 դոլար): Վ.Սողոմոնյանը հաղորդել է նաեւ, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գանձատանը բացված հատուկ հաշվեհամարի վրա կփոխանցվի նաեւ նախագահի աշխատակազմի աշխատակիցների նվիրատվությունների ընդհանուր գումարը: