5 մայիսի 2006 - 20:52 AMT
Ա-320-ի կործանման վայրում հայտնաբերվել է 20 մ երկարությամբ մի օբյեկտ
Ա-320 աէրոբուսի կործանման վայրում Սեւ ծովի հատակում հայտնաբերվել է 20 մ երկարությամբ մի օբյեկտ: Այդ մասին հաղորդել է որոնողական աշխատանքների մասնակցներից մեկը: «Ըստ նախնական գնահատականների, դա կարող է լինել Ա-320-ի կմախքի ամենամեծ մասը»,-ասել է նա եւ հավելել, որ մոտակա ժամերին մասնագետները ակնկալում են ստորջրյա սարքավորումների օգնությամբ համոզվել, որ դա ինքնաթիռի բեկոր է, այլ ոչ թե ավելի վաղ խորտակված նավ կամ ստորջրյա ժայռ: Ներկայումս Ա-32-ի կործանման վայրում օգտագործվում են Ս-1000, «Գնոմ», «Կալմար» սարքերը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: