1 մայիսի 2014 - 13:03 AMT
Սպիտակ տունը խոստանում է ցուցադրության հանել «Որբի գորգը» 2014-ի աշնանը

Կոնգրեսական Ադամ Շիֆը և սենատոր Էդ Մարկին խորհուրդ են տվել Օբամայի վարչակազմին ցուցադրության ներկայացնել «Որբի գորգը» որպես Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան հումանիտար օգնության նշանակալի խորհրդանիշ: «Որբերի գորգը» ենթադրվում է ցուցադրել 2014-ի աշնանը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Օբամայի վարչակազմը խոստացել է դա անել:

Իր նամակում կոնգրեսական Շիֆը գրում է. «Ամերիկացիների մեծ մասը, այդ թվում Կոնգրեսում իմ գործընկերներից շատերը չգիտեն ամերիկյան արձագանքի մասին Հայոց ցեղասպանությանը: Մեր երկիրը Ցեղասպանությունից հետո տարիներ շարունակ օգնել է փախստականներին հաստատվել Ամերիկայում: 1925 թվականին մի խումբ հայ որբեր, որոնք ապրում էին Լիբանանում բացված որբանոցում գորգ են գործել որպես երախտիքի նշան և նվեր ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին: Մենք մտադիր ենք հրավիրել Կապիտոլիում Ցեղասպանությունը վերապրածների, պատմաբանների, ամերկիահայ համայնքի ներկայացուցիչների ու կոնգրեսականների, որպեսզի նրանք պատմեն Հայոց ցեղասպանության մասին ու ցույց տան գորգը, որը մարմնավորում է Ցեղասպանության ողբերգությունը ու հայ ժողովրդի վերածնունդը: Ես խնդրում եմ մատչելի դարձնել գորգը մեր միջոցառման համար»:

Թուրքիան ճնշում է գործադրում ԱՄՆ նախագահ Օբամայի վրա, որպեսզի Սմիթսոնի ինստիտուտում «Հայ որբերի գործած գորգը» թեմայով ցուցադրությունը, որը նվիրված է Ցեղասպանությունից մազապուրծ որբերին, չկայանա: «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խորապես մտահոգված է նրանով, որ օտարերկրյա մի պետություն միջամտում է Սմիթսոնի ինստիտուտի ծրագրերին: Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ մեր կառավարությունը կմերժի Անկարայի միջամտությունը և օտար մի պետությունում գրաքննություն սահմանելու նրա փորձերը»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ :

The Washington Post-ի հոդվածում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր լրագրող Ֆիլիպ Քեննիքոթը գրում է. «Եթե դուք կարողանաք ընկալել գորգի նախշերը, գործած բույսերն ու կենդանիներին, ապա կկարողանաք պատկերացնել Եդեմի պարտեզները, բայց այդ պարտեզները նույնքան հեռու են ըստ ժամանակագրության այդ գորգի ժամանակներից, որը գործել են Հայոց ցեղասպանության տարիներին: 1-1,5 միլիոն մարդ սպանվել է կամ սովամահ է եղել, մյուսները ստիպված են եղել լքել իրենց տները: Դա մերօրյա առաջին ցեղասպանությունն էր: Շատերը որբ մնացին, այդ թվում շուրջ 100 հազար երեխա, որոնց օգնում էր Մերձավոր Արևելքում գործող կազմակերպությունը, որը կարողացավ տեղափոխել ու պաշտպանել աղջիկներին, որոնք գործում էին «որբերի գորգերը»: Դա Ղազիր քաղաքում էր, որն այժմ Լիբանանում է և արվել է դա ի նշան երախտիքի Միացյալ Նահանգներին Ցեղասպանության տարիներին ցուցաբերած օգնության համար:

Նա նշում է նաև, որ հույս կար, որ գորգը, որը 20 տարի պահպանվել է ինստիտուտի պահեստում, կարող է ցուցադրվել դեկտեմբերի 16-ին և դառնալ Հակոբ Մարտին Դեանյանի գրքի շնորհանդեսի մի մասը: «Սակայն սեպտեմբերի 12-ին Սմիթսոնի թանգարանի գիտնականները, որոնք օգնել էին կազմակերպել միջոցառումը, չեղյալ հայտարարեցին այն, հղում անելով Սպիտակ տան վրա, որը չի տրամադրել գորգը: ԱՄՆ երկու հայկական կազմակերպությունների, ՀԲ Ասիական մշակութային ծրագրի տնօրեն Փոլ Մայքլ Թեյլորին չներկայացվեցին Սպիտակ տան մերժման պատճառները: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ջանքերը ևս ապարդյուն եղան: «Որբերի գորգը» գտնվում է Սպիտակ տանը և ոչ ոք չի կարող այն տեսնել»,-գրում է Քեննիքոթը: Ըստ ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, նախագահ Օբամայի որոշումը բացասական արձագանք ստացավ հայերի շրջանում: «Լինելով սենատոր և նախագահի թեկնածու Օբաման ասում էր, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սակայն, նախագահ դառնալով, հրաժարվեց իր խոսքերից: Օբաման խուսափում է ցեղասպանությունից, և ուղղակի ընդհանուր հայտարարություններ է անում հայ տառապյալների մասին: Նրա լռությունն այդ հարցի շուրջ մատնանշում է Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում, որը բարդացնում է նաև «արաբական գարունն» ու քաղաքացիական պատերազմը Սիրիայում»,-ասել է Համբարյանը:

Հայ որբերի գործած գորգը նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին որպես երախտագիտության նշան 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցուցաբերած հումանիտար օգնության համար: Գորգը գործել են 10 ամիս Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի հայ որբերին նվիրված «Հայ որբերի գործած գորգը» ցուցադրությունը, որոնք մազապուրծ լինելով Հայոց ցեղասպանությունից, որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին գործել են «որբի գորգը»:

Ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արևելքում (American Committee for Relief in the Near East, ACRNE) բարեգործական ընկերություն է, որը ստեղծվել է 1918 թվականին Մերձավոր Արևելքի երկրների պատերազմից տուժած ու կարիքավոր բնակչությանն օգնելու նպատակով: Հայաստանում գործել է 1919 թվականի մայիսից, երբ Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածությամբ ստանձնել է հայ որբերի հոգսերը հոգալու պարտավորությունը:

Կազմակերպության գործունեությունը շարունակվեց նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Որբերի ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում էր ժողկրթության մարմինների հսկողությամբ: 1916-26 թթ. Հայաստանում ու Մերձավոր Արևելքի հայաշատ վայրերում որբանոցներ էր ֆինանսավորում և բարեգործական ծրագրեր էր իրականացնում նաև Անգլիական օգնության կոմիտեն: