5 մայիսի 2014 - 12:56 AMT
Շարունակվում են անհետացած զինծառայողի որոնումները՝ վարկածներից ոչ մեկը չի հաստատվել

Վայքի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանն անհետացել է մայիսի 1-ին:

«Վայքի շրջանում անհետացած ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս պահին դեռ ոչ մի նրություն չկա: Չենք գտնում»,- հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ դիտարկվում էր անհետացման երկու վարկած՝ զինծառայողը կարող էր մոլորվել, մեկ այլ վարկածով՝ կարող էր խեղդվել լճում:

ՊՆ մամուլի խոսնակը նաև ասաց, որ ավագ լեյտենանտի անհետացման հետ կապված ոչ մի վարկած դեռ չի հաստատվել, թեև կան նախնական մի քանի վարկածներ: