10 մայիսի 2014 - 17:52 AMT
Ադրբեջանցիները յուրովի են «տոնել» Մայիսի 9-ը՝ ակտիվացնելով ղարաբաղյան դիրքերի գնդակոծումը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 4-ից՝ 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ՝ արձակելով 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակել պահպանել լիարժեք վերահսկողություն:

Տարեսկզբից ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով ինչպես Հայաստանի ու Արցախի մարտական դիրքերը, այպես էլ հայկական սահմանամերձ գյուղերը:

Այդպես, ապրիլի 19-ին հակառակորդն առավոտյան ժամերին կրակ էր բացել Տավուշի մարզի գյուղերի այգիների ուղղությամբ, կրակոցները միայն առավոտյան են դադարել։

Ապրիլի լույս 15-ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում դարձյալ անհանգիստ էր: Գնդակոծությունները սկսվել էին երեկոյան և շարունակվել մինչև ժամը 03։00-ն:

Գյուղացիների խոսքով՝ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ էր։ Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկվել էր՝ վնասվել էր գյուղի գազատար խողովակը