14 մայիսի 2014 - 10:51 AMT
Առէկսիմբանկն իր VISA քարտապաններին տրամադրում է cash-back ծառայություն

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է տրամադրել cash-back ծառայություն VISA համակարգի քարտապաններին: Առևտրային կետերում տեղադրված բանկի POS-տերմինալների միջոցով անկանխիկ գործարքներ իրականացնելիս Առէկսիմբանկի բոլոր VISA քարտապաններին տրամադրվում է 1% cash-back: Նախկինում տվյալ ծառայությունը հասանելի էր միայն MasterCard քարտապաններին:

Հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

Ավելի վաղ բանկից հայտնել էին, որ տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր: Ակցիայի շրջանակներում ճանապարհորդական ապահովագրության փաթեթ գնող հաճախորդներին բանկը տրամադրում է 1 տարի ժամկետով MasterCard Gold և VISA Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, ինչպես նաև 50 % զեղչ բանկի գլխամասային գրասենյակում և «Նալբանդյան» մասնաճյուղում գտնվող 75x310x435 և 175x310x435 չափի պահատեղերի վարձակալության համար: Տվյալ ակցիան գործում է մինչև հոկտեմբերի 15-ը: