12 մայիսի 2006 - 17:33 AMT
Սկսվել է Ա-320-ի «սեւ արկղերի» ջրից դուրս բերման նախապատրաստությունը
Ավարտվել է Ա-320-ի վթարի վայրում որոնողական աշխատանքների առաջին փուլը: Աշխատանքների առաջին հատվածում հաջողվել է ստույգ որոշել «սեւ արկղերի» գտնվելու վայրը: Այժմ փրկարարները անցել են երկրորդ փուլին` ջրից ինքնագրերի դուրս բերման նախապատրաստությանը: Ինչպես հաղորդումէ «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով որոնողական աշխատանքների տեխնիակակն ապահովման շտաբի պետ Ալեքսանդր Դավիդենկոյին, «սեւ արկղերը» դուրս բերելու հնարավորություն ունեցող խորջրյա սարքեր փնտրելու են աշխարհով մեկ:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը Երեւան-Սոչի չվերթն իրականացնող «Արմավիա» հայկական ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սեւ Ծովի վրա` Ադլերի օդանավակայանից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվում էին 113 մարդ, այդ թվում 6 երեխա (նաեւ մեկ նորածին երեխա) եւ անձնակազմի 8 անդամներ: Նրանց մեջ Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի մեկ քաղաքացի, Վրաստանի մեկ քաղաքացի, մյուսները` Հայաստանի քաղաքացիներ: