19 մայիսի 2014 - 14:19 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկն արդեն հասանելի է

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014-ի ապրիլի 2–ին ընդունած N70 Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաև` ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Տվյալները հասանելի են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):