13 մայիսի 2006 - 18:38 AMT
Ա.Բաղդասարյանը դրական է գնահատում Տիգրան Թորոսյանի թեկնածությունը Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատում Տիգրան Թորոսյանի թեկնածությունը Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար: Այդ մասին նախօրեին լրագրողներին է հայտարարել Արթուր Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստում որոշում է կայացվել իշխող կոալիցիայից կուսակցության դուրս գալու մասին: Նախօրեին Արթուր Բաղդասարյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: