23 մայիսի 2014 - 16:34 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ավելի շահավետ պայմաններ «ՄՏՍ կոնեկտ»-ի բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» ինտերնետային սակագնային պլանների թե ընթացիկ բաժանորդները, և թե նրանք, ովքեր նոր կդառնան դրանցից որևէ մեկի բաժանորդ, այսուհետ կունենան փաթեթներով տրամադրվող ծառայություններից օգտվելու առավել լայն հնարավորություններ:

Բացի այդ, գիշերային ժամերին՝ 02:00-ից մինչև 08:00, «ՄՏՍ կոնեկտ» բոլոր սակագնային պլանների բաժանորդները, այդ թվում նաև՝ «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանի բաժանորդները, կարող են օգտվել անվճար անսահմանափակ ինտերնետից (սակագնային պլանով նախատեսված գերարագ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո գիշերային ժամերին ինտերնետի արագությունը համապատասխանում է սակագնային պլանով փաթեթի սպառումից հետո ինտերնետի համար նախատեսված արագությանը):

Առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» MF710 USB մոդեմը տրամադրվում է անվճար:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):