Հունիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ դաշնամուրային ստեղծագործությունների երեկո է սպասվում։ Առաջին անգամ առանց նվագախմբի ուղեկցության մի բեմում կհավաքվեն երեք հայտնի դաշնակահար՝ դաշնակահարԱրմեն Բաբախանյանը, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար Վահագն Հայրապետյանն ու ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը։
Համերգի կազմակերպիչ՝ TM Production ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանի խոսքով, արդեն ինքնին երևույթ է, որ լավագույն 3 հայ ժամանակակից դաշնակահարը մի բեմում են։
«Համերգի նպատակներից մեկն է ցույց տալ, որ ավագ երաժիշտներն ու երիտասարդները, չնայած տարբեր սերնդից են, կարող են միմյանց հետ ելույթ ունենալ մի բեմում։ Ուզում ենք ցույց տալ սերունդների միասնականությունը, համախմբվածությունը»,- PanARMENIAN.Net-ին ասաց Թովմաս Մարտիրոսյանը։
Սոլո-ելույթներից բացի դաշնակահարների դուետներ են սպասվում։ Տիգրան Համասյանի ռեպերտուարում նաև իր ստեղծագործություններն են։ Համերգը կմերկնարկի ժամը 19։30-ին, տոմսերն արդեն վաճառքում են, իսկ արժեն 3-ից՝ 20 հազար դրամ։