ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հունիսի 15-ին կմեկնեն Բաքու` մասնակցելու հունիսի 16-18-ը կայանալիք Rose Roth սեմինարին: Թևան Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանը ներկայացրել է հայ պատգամավորների անվտանգության համար անհրաժեշտ համապատասխան երաշխիքները:
Ավելի վաղ Կորյուն Նահապետյանն ասել էր, որ սեմինարին մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ օրակարգը բավականին հագեցած է և ներառում է Հայաստանի շահերին վերաբերող բազում խնդիրներ` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց, գրում է Panorama.am-ը:
«Սեմինարի օրակարգում չկա մի հարց, որը չլինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- նշել էր նա:
Հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովիRose Rothսեմինարը: Հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցել դրա աշխատանքներին:
«Եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ տա, ապա մեր երկրից երկու պատվիրակ կմեկնի Բաքու: Մենք նաև հանդես ենք եկել առաջարկով, որ հաջորդ տարիRose Rothսեմինարն անցկացվի Երևանում»,-մանրամասնել է Նահապետյանը:
Rose Rothեռօրյա սեմինարներ Երևանում անցկացվել են նաև 2005-ի հոկտեմբերին և 2010-ի մարտին: Սեմինարների շրջանակներում քննարկել են ղարաբաղյան կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցությանը, պաշտպանական և ոստիկանական համակարգերի բարեփոխմանն առնչվող հարցեր: