18 մայիսի 2006 - 15:58 AMT
Ի.Ալիեւի ռազմատենչ ճարտասանությունը ճնշում է Ադրբեջանի երիտասարդության հոգեվիճակի վրա
Հեյդար Ալիեւը իրատես էր: Երբ նա դնում էր Ղարաբաղի մասին հարցը, ապա ի նկատի ուներ միայն 7 շրջաններն առանց Լեռնային Ղարաբաղի: Նրա համար կարեւորը շրջանները վերադաձնելն էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրյուցում հայտարարել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւը սեւեռվել է հենց ԼՂՀ վրա: «Երբ նա խոսում է Ադրբեջանի սահմանների անխախտելիության մասին, ապա մինչեւ վերջ չի հասկանում, թե ինչի համար է պայքարում: Առնվազն ես, այդպես եմ կարծում»,-նշել է նա:
Դիվանագետն ընդգծել է, որ բոլոր սկզբունքները, որոնք գրանցված են ՄԱԿ-ի 1948 թվականի Հռչակագրում եւ հաստատված են Հելսինկյան համաձայնագրով իրավահավասար են` դա վերաբերվում է ե'ւ ազգերի ինքնորոշման իրավունքին ե'ւ սահմանների անխախտելիության սկզբունքին: «Պետք չէ մոռանալ, որ այդ սկզբունքները ընդունվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ցանկացած տարածքային փոփոխություն կարող էր բերել լայնամասշտաբ պատերազմի: Ներկայումս այդ սկզբունքը չի աշխատում: Իսկ Ալիեւը հավատում է այդ սկզբունքին ինչպես մի դոգմայի եւ հայտնվում է փակուղում: Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ նրա ռազմատենչ ճարտասանությունն այլասերում է ադրբեջանական հասարակության բարոյական հիմքերը, ճնշում է երիտասարդ սերնդի հոգեբանության վրա»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը: