27 հունիսի 2014 - 12:37 AMT
Ուորլիքը հորդորում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել Օլանդի հրավերը

ԱՄՆ-ն, հավատարիմ լինելով Մինսկի գործընթացին, նաև երկկողմ կարգով պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ հիշեցնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն Ադրբեջան ու Հայաստան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ ԼՂՀ հիմնախնդրին Երևանում կայացած մամուլի ասուլիսում` շեշտելով հակամարտության կարգավորման հարցում հետևողականության անհրաժեշտությունն ու նշելով, որ Ռուսաստանը, լինելով համանախագահող երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի և ՀՀ նախագահների միջև անցյալ տարի ծագած ուղղակի երկխոսությունը լինի շարունակական: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը հավելել է, որ ռուսական կողմը, որպես համանախագահ երկիր, ձգտելու է, որպեսզի 2013 թ. Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների վերսկսված երկխոսությունը շարունակվի:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ ՌԴ աջակցում է ցանկացած ճիգ, որը կբերի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորումը: Ըստ նրա, ինչքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, այնքան գործընթացը մեծ թափ կստանա:

«Ես կոչ եմ անում նախագահներին ընդունել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի փարիզյան հանդիպման հրավերը: Լավ կլինի, եթե նախագահներն ընդունեն այդ հրավերն ու կառուցողական բանակցություններ սկսեն: Մենք լավ ենք աշխատում ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ: Ուստի ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ-ն, հավատարիմ լինելով Մինսկի գործընթացին, նաև երկկողմ կարգով պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին»,-ասել է նա, հայտնում է SalamNews-ը:

Մայիսին տարածաշրջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց Ֆրանսիայում ընդունել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին: