1 հուլիսի 2014 - 19:00 AMT
Ավելի շատ խոսելաժամանակ և ինտերնետ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր առաջարկը

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի I տարբերակի բաժանորդները ստանում են 3000 ներցանցային րոպե՝ նախկին 1500-ին փոխարեն և 1500 ՄԲ ինտերնետ՝ նախկին 300-ի փոխարեն, միևնույն՝ 5500 դրամ ամսավճարի դիմաց:

Այս հետվճարային սակագնային պլանն անհատներին ու փոքր ձեռնարկություններին առաջարկում է հաղորդակցման ծախսերը վերահսկելու մատչելի տարբերակ: Ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ներառված ծառայությունների մի ամբողջ փաթեթ, որը կարելի ընտրել` ելնելով հաղորդակցման պահանջներից:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):