23 մայիսի 2006 - 18:28 AMT
«Երկրամաս». Թուրքիայում Անդրեի օգտին թուրքերը չեն քվեարկել
«Եվրատեսիլ-2006» մրցույթի քվեարկության արդյունքների վրա Թուրքիայում թուրքերը չեն, որ ազդել են: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այդ մասին նրան տեղեկություն է տվել Անկարայում բնակովող, թերթի ինտերնետ տարբերակի ծագումով հայ ընթերցողը: Էթնիկ թուրքերը, որոնք իրավունք չունեին քվեարկել Թուրքիան ներկայացնող մասնակցի օգտին, պարզապես անտեսել են քվեարկությունը, ինչի արդյունքում, քվերակողների մեծ մասը ներկայացրել է ոչ թե թուրք ազգաբնակչությունը, այլ հայերին (այդ թվում համշեններին` իսլամադավան հայերին, եւ ծպտյալ հայերին, ովքեր թաքցնում են իրենց էթնիկ ծագումը), քուրդերին, հույներին, հրեաներին եւ այլն

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած քվեարկության արդյունքում, «Եվրատեսիլ-2006»-ում Հայաստանի մասնակից Անդրեն ստացել էր երկրորդ արդյունքը, ինչը, հաշվի առնելով Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության չճանաչման գործոնը, շատերի կողմից որպես սենսացիա է ընդունվել: