14 հուլիսի 2014 - 11:42 AMT
Ռյազանի մարզում ավիավթարի հետևանքով 3 հայ է զոհվել

Ռյազանի մարզի Սպասկի շրջանում ՅԱԿ-18 թեթև շարժիչով օդանավի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել: «Վթարը տեղի է ունեցել ժամը 18-ի սահմաններում Սպասկ քաղաքից 10կմ հեռավորության վրա: Դեպքի մասին ոստիկանությանը տեղյակ է պահել տեղի բնակիչներից մեկը» ,- հայտնում է տեղի ՆԳՆ վաչրությունը:

Այսօր` ժամը 01:15-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 13-ին` ժամը 18:50-ի սահմաններում, ՌԴ Ռյազանի մարզի Սպասկի շրջանի Սպասկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Է. Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), Կ. Հարությունյան (ուղևոր, ծնվ. 1981 թ.) և Տ. Ադամյան (ծնվ.1987թ.): Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռը պատմակում է զոհված օդաչուին, իսկ օդանավը թռել է Սպասկի շրջանի Պանինո բնակավայրի թռչքուղուց:

Photo: LifeNews