23 մայիսի 2006 - 20:29 AMT
ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը
ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայման հարցին, ապա, ըստ իս, դեռ պետք է պայմանավորվեն հակամարտության կողմերը, հետո արդեն հնարավոր կլինի դնել խաղաղապահների մասին հարցը: «Դեռեւս վաղ է խոսել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին եւ ՆԱՏՕ-ն չի առաջարկում իր օգնությունն այդ հարցում»,-նշել է Սիմոնսը: