Դատախազը պահանջում է Մերձմոսկվայում 18 մարդու մահվան համար մեղադրվող «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Այս մասին RIA Novosti-ին տեղեկացրել են Մոսկվայի Տրոիցկի դատարանից։
Ռուսաստանում 7 տարվա կալանավորումը երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ-ի համար գործող պատժի առավելագույն ժամկետն է, եթե վարորդը սթափ է եղել։
Դատախազի խոսքով, Հարությունյանը պետք է պատիժը կրի ընդհանուր ռեժիմի գաղութում։ Պետմեղադրողը նաև պահանջում է մեղադրյալին երեք տարով զրկել վարորդական իրավունքից։ Դատախազը նաև կողմ է տուժածների քաղաքական հայցերին, որոցից յուրաքանչյուրը մեղադրյալից 1 մլն ռուբլու չափով փոխհատուցում է պահանջում։ Թե կոնկրետ քանի նման հայց է ստացվել, պետմեղադրողը չի մանրամասնել։
Ընթացքում Հարությունյանն ընդունել է ճանապարհային կանոնները խախտելու իր մեղքը, ինչը Ռուսաստանի ժամանակակից պատմությունում Մոսկվայի տարածաշրջանում ամենախոշոր ՃՏՊ-ներից մեկին է հանգեցրել, գրում է գործակալությունը։
Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Իրինա Վիրիշեվան 2014-ի հուլիսի 14-ին բավարարել էր Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014-ի մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով):
Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ էր հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի՝ 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր: Նյութերն ուղարկվել էին կրկնակի ուսումնասիրության:
Ապրիլի 4-ին Հարությունյանի քրգործի հետաքննության ավարտից հետո ապրիլի 11-ին Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին նախնական լսումները:
Մինչև այդ, քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակներն էլ վատ էին աշխատում: Ըստ քննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Հարությունյանը ձերբակալվել էր 2013-ի հուլիսի 15-ին։ Սեպտեմբերի 12-ին ձերբակալության ժամկետը երկարացրել էր մինչև դեկտեմբերի 14-ը: