25 մայիսի 2006 - 16:34 AMT
Եվրոպացիները դեմ են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը
97 500 եվրոպացիների շրջաններում անցկացված հարցման արդյունքում 52 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Եվ միայն հարցման ենթարկվածների 37 տոկոսն է համարում, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը եւ շուկայական հարաբերությունները կնպաստեն շուտափույթ անդամակցությանը ԵՄ-ին: Եվրոպացիներին անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայում չունեվորների տոկոսը ավելի բարձր է, քան մյուս եվրոպական երկրներում, ինչպես նաեւ այն, որ նրա բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են: 48 տոկոսը չի տեսնում ԵՄ կազմի ընդլայնման անհրաժեշտությունը եւ սխալ է համարում նոր անդամների մուտքը կազմակերպություն: Նրանց կարծիքով, ԵՄ-ն կարող է ընդլայնվել միայն Նորվեգիայի եւ Շվեյցարիայի հաշվին, հաղորդում է Day.az-ը: