26 մայիսի 2006 - 16:39 AMT
Նախնական պայմանավորվածություն կա Բուխարեստում Ռ. Քոչարյանի ու Ի. Ալիեւի հանդիպման վերաբերյալ
Նախնական պայմանավորվածություն կա Բուխարեստում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ նախագահ Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, հանդիպման մանրամասները` տեղը, օրը եւ տեւողությունը, դեռ քննարկված չեն: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է կայանալ նախագահների` երկխոսության ու դաշնակցության Սեւծովյան ֆորումում մասնակցության շրջանակներում, որը տեղի կունենա Ռումինիայի մայրաքաղաքում հունիսի 5-ին: