26 մայիսի 2006 - 18:16 AMT
Սերժ Սարգսյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը չի մասնակցելու հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցելու են ԱՊՀ 10 երկրների պաշտպանության նախարարներ:

Հանդիպման օրակարգը դեռ չի հաստատվել: Դեռ չեն որոշվել միջոցառման ընթացքում քննարկվելիք կոնկրետ հարցերը, չնայած հանդիպման ընդհանուր նպատակը համագործակցության ամրապնդումն է եւ պաշտպանության գերատեսչությունների փորձերի փոխանակումը: