27 մայիսի 2006 - 14:59 AMT
Հուզումները Հյուսիսային Իրանում բեմադրվում են Բաքվի, Անկարայի ու Վաշինգթոնի կողմից
Այն, ինչը արդեն ավելի քան տասն օր կատարվում է Իրանի հյուսիսային շրջաններում, ակնհայտորեն բեմադրվում է ոչ միայն Բաքվից ու Անկարայից, այլեւ Վաշինգթոնից: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին հայտարարել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, պետք է չէ մոռանալ, որ տխրահռչակ ծաղրանկարի հեղինակները ձերբակալվել են, ինչպես նաեւ «Իրան» թերթի խմբագիրը, իսկ Իրանի թուրքալեզու բնակչությանը ներողություն են հայտել:

«Սակայն «առիթ» հորինվեց եւ այժմ պաշտոնական հիմք կա հուզումների համար: Արդեն պետք չէ զարմանալ, որ ցույցերի ժամանակ այնպիսի նշանաբաններ են հնչում ինչպես «Ղարաբաղը մերն է», «թուրք ժողովուրդը միասնական է» եւ այլն»,- նշել է նա:

Մեկնաբանելով Թավրիզում հայկական դրոշի այրումը, հայ փորձագետը ընդգծեց, որ տվյալ միջադեպը ցուցարարների քաղաքական ուղղվածություններից մեկն է: «Նրանց գլխավոր նպատակը ոչ Ղարաբաղն է, ոչ էլ Հայաստանը: Գլխավոր նպատակն է Իրանից անջատել մի հսկայական տարածքը, որը, անկասկած, Թուրանի համար հենակետ կհանդիսանա Իրանի դեմ հակամարտության մեջ»,- հայտարարել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: