27 մայիսի 2006 - 16:00 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության տոնի կապակցությամբ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Հանրապետության տոնի կապակցությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:«Հայ ժողովրդի համար անկախությունը դարավոր նպատակ էր, որ իրականություն դարձավ շնորհիվ մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի եւ հատկապես` 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի: 1918-20 թվականների իր կարճատեւ գոյությամբ Հայաստանի առաջին Հանրապետությունը հայ ժողովրդին ինքնուրույն պետականություն ունենալու հույս ներշնչեց: Այն նաեւ հիմնաքար դարձավ Խորհրդային Հայաստանի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության համար: Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս նշանակալի տոնի առթիվ»,- նշվում է շնորհավորական ուղերձում: ՀՀ նախագահի խոսքերով, ազգային պետության, ազատության ու ժողովրդավարության կերտման մեր ճանապարհին Մայիսի 28-ը կարեւորագույն հանգրվաններից է: