27 մայիսի 2006 - 16:15 AMT
Ռուսաստանը չի կարող պատասխանատվություն կրել հետխորհրդային տարածքում առկա բոլոր հակամարտությունների համար
Ռուսաստանը չի կարող պատասխանատվություն կրել հետխորհրդային տարածքում առկա բոլոր հակամարտությունների համար: Այդ մասին Ադրբեջանից լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Նրա կարծիքով, եթե Ռուսաստանի ջանքերը պահանջվեն, նա կանի նույնիսկ ավելին, քան անհրաժեշտ է: «Սակայն ՌԴ-ն չի կարող իր կամքը թելադրել անկախ պետություններին: Ադրբեջանական ժողովրդի համար անընդունելի որոշումը չի կարող թելադրվել»,- հայտարարել է Սերգեյ Պրիխոդկոն, հայտնում է «Էխո» թերթը: