29 մայիսի 2006 - 14:43 AMT
Կրասնոդարում նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը
Առաջին Հանրապետության օրը կամ Հայոց պետականության վերականգնման օրն են նշել Կրասնոդարի հայերը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, տոնական միջոցառումները տեղի ունեցան Կրասնոդար քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ հայկական եկեղեցու բակում: Հանդիսատեսի առջեւ, որը հավաքվել էր անտեսելով պարբերաբար կրկնվող տեղատարափ անձրեւը, ելույթ ունեցան Հայկական մշակույթի եւ կրթության «Նարեկ» մարզային կենտրոնի, Կրասնոդարի Պաշկովսկի ավանի հայկական համայնքի եւ Ռուսաստանի հայերի միության քաղաքային բաժանմունքի ստեղծագործական կոլեկտիվներն ու կատարողները: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ամբողջ աշխարհի հայերը նշում են Առաջին Հանրապետության օրը` հիշելով առաջին անկախ Հայաստանի Հանրապետության կազմավորումը 1918 թվականի մայիսի 28-ին: 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության ղեկավարներն էին Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները` հնագույն հայկական կուսակցության, որն այժմ էլ իշխող կոալիցիայի անդամ է: