29 մայիսի 2006 - 15:21 AMT
13-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ
Անցած շաբաթ 13-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Թբիլիսի-Մոսկվա երթուղով առաջին ուղեւորային գնացքը մեկնել է Թբիլիսիի Կենտրոնական երկաթուղային կայարանից մայիսի 27-ին 17:15-ին: Երկաթուղու աբխազական հատվածը, որի միջոցով իրականացվում է ուղղակի երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, չէր գործում 1992 թվականից: Ներկայումս քննարկվում են աբխազական հատվածի վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորմանն ու ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: Երկաթուղու այդ հատվածի վերագործարկման նպատակով 2005 թվականին ստեղծվեց կոնսորցիում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Աբխազիայի ներկայացուցիչներից: Նախագծի մոտավոր արժեքը շուրջ 200 մլն դոլար է, հաղորդում է Ինտերֆաքսը: