30 մայիսի 2006 - 15:38 AMT
Ֆաշիզմի ու անհանդուրժողականության հարցը Ռուսասատնում ավելի սուր է, քան ԵԽ այլ երկրներում
Ֆաշիզմի ու անհանդուրժողականության հարցը Ռուսասատնում անշուշտ ավելի սուր է, քան Եվրոպայի խորհրդի այլ անդամ-երկրներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Նրա խոսքերով, պետք է ավելի ուշադիր հետեւել Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպայի կոմիտեի եզրահանգումներին, եւ «ոչ մի դեպքում չբողոքարկել դրանք»: «Դժվար է հերքել այն փաստը, որ անհանդուրժողականությունը, ծայրահեղականությունը, ազգայնամոլությունը Ռուսաստանի համար արդիական խնդիրներ են: Ազգայնամոլության ու անհանդուրժողականության հարցի լուծումը նախ եւ առաջ մեր սեփական շահերից է բխում»,- նշել է Կոսաչովը:

Իր հերթին, Ռուսաստանի լրագրողների միության գլխավոր քարտուղար Իգոր Յակովենկոն գտնում է, որ Եվրահանձնախմբի կոչերը առաջին հերթին պետք է ուղղված լինեն գործադիր իշխանությանն ու իրավապահ մարմիններին: Նրա կարծիքով, հենց նրանք են, որ «չեն իրականացնում օրենքները կամ իրականացնում են ընտրովի կարգով»: Մասնավորապես, նա նշել է, որ «Ռուսաստանում նույնիսկ ռասայական ատելության վրա կյատարված սպանության համար դատում են որպես խուլիգանության, իսկ տրանսպարանտ կախելու համար դատում են երեք տարով»,- գրում է BBC-ի ռուսակա ծառայությունը: