25 օգոստոսի 2014 - 08:11 AMT
Հրանտ Մելքումյանը Լատվիայի օփեն մրցաշարի հաղթող է ճանաչվել

Լատվիայում ավարտված օփեն մրցաշարում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և բաժանելով 1-2 տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել մրցաշարի հաղթող:

Մրցաշարում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Տիգրան Սիմոնյանը և Մարկ Բասենցյանը, վաստակել են համապատասխանաբար 5 և 4 միավոր, Chessfed.am-ին հղումով գրում է Armsport.am կայքը:

Հայ շախմատիստ, 2008-ից՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ծնվել է 1989-ի ապրիլի 30-ին, Երևանում: ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակում նա բավականին բարձր՝ 2655 միավորով100 ուժեղագույն շախմատիստների ցանկում է: 2014-ինմասնակցել է Սիդնեյի մրցաշարին, Կանբերայում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում զբաղեցրել երրորդ տեղը: Ավստրիայի Գրաց քաղաքում շախմատի Casino Open 2014 միջազգային մրցաշարում հաղթող էճանաչվել: