1 հունիսի 2006 - 14:18 AMT
Ռուսական ռազմատեխնիկայով հերթական էշելոնը Վրաստանից ուղեւորվել է Հայաստան
Ռուսական ռազմատեխնիկայով հերթական երկաթուղային էշելոնը Վրաստանի ռուսական ռազմակայանից ուղեւորվել է Հայաստան: 45 ավտոմեքենա Բաթումի ռազմակայանից ուղեւորվում է Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական զորամասի տրամադրության տակ: Մեկ շաբաթ առաջ այնտեղ արդեն ժամանել էր ռազմական տեխնիկայով առաջին երկաթուղային էշելոնը: Ընդամենը Բաթումից Գյումրի այս տարվա ընթացքում կուղեւորվի յոթ նման էշելոն: Զուգահեռաբար տեխնիկան դուրս է բերվում Վրաստանում մեկ այլ ռուսական ռազմակայանից, որը գտնվում է Ախալքալաքում: Ռուս զինծառայողները պետք է լքեն Վրաստանի տարածքը 2008 թվականից ոչ ուշ: