1 հունիսի 2006 - 18:49 AMT
Այսօր Երեւանում տեղի են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ի հերթական խորհրդատվությունները
Հունիսի 1-ին Երեւանում անցկացվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ հերթական խորհրդատվությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վարչությունների մակարդակով անցկացված խորհրդատվությունների ընթացքում մտքերի փոխանակում կատարվեց տեղեկատվական քաղաքականության ոլորտում համագործակցության, տեղեկատվության անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Կողմերը անդրադարձան նաեւ հայ-ռուսական համագործակցության զարգացման հեռանկարներին: Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այսօր եւետ Ռուսաստանի ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կամինինի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: