13 սեպտեմբերի 2014 - 13:19 AMT
ԼՂՀ ՊԲ տվյալները. Անցած շաբաթ ադրբեջանցիները խախտել են հրադադրի ռեժիմը մոտ 220 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 220 անգամ, որի ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայդիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ:

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իրավիճակն առաջնագծում հանդարտվել է: «Կրակոցներ հնչում են, բայց քիչ: ՀՀ հետ սահմանին դրանք գրեթե նվազագույնի են հասել, ԼՂՀ սահմաններին օրական 30-40 կրակոց է հնչում»:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները: