3 հունիսի 2006 - 16:12 AMT
Սերգեյ Լավրովը Թուրքիայի ղեկավարության հետ քննարկել է ղարաբաղյան հարցը
Ռուսաստանի արտոգրծնախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենտ Արինջի հետ ունեցած հանդիպումների ժամանակ Անկարայում, լայնածավալ քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շուրջ: Չնայած գոյություն ունեցող ինֆորմացիային, պաշտոնական հաղորդագրություններում այդ բանակցությունների մանրամասները չեն լուսաբանվել:
Դրանից մեկ օր առաջ թուրք գործընկեր Աբդուլահ Գյուլի հետ ունեցած հանդիպումից հետո եւ հայտնած լինելով Ռուսաստանի ակտիվ մասնակցության մասին ինչպես Կիպրոսի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումներում, Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ իր երկիրը բոլոր ջանքերը ներդնում է կողմերի միջեւ երկխոսության հասնելու համար:
Ի պատասխան Թուրքիայի վարչապետի խնդրանքին Հյուսիսային Կիպրոսի հարցում Ռուսաստանի աջակցության առումով` Սերգեյ Լավրովը նշեց, որ իր երկիրը պաշտպանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ծրագիրը այդ հարցում, եւ ռուս գործարարները կշարունակեն ներդնումներ կատարել Կիպրոսի հյուսիսային հատվածում, հայտնում է ԱզեռՏաջը: