5 հունիսի 2006 - 20:22 AMT
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ուելսը ներկայացնող պատգամավորների մեծամասնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ուելսը ներկայացնող պատգամավարոների մեծամասնությունը ստորագրել է հայերի եւ ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: «Սա պատմական օր է Ուելսի համար: Կասկած չկա, որ Ուելսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ Ասորիների ցեղասպանությունը: Մենք կշարունակենք բողոքել Մեծ Բրիտանիայի Ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ, որը նա վարում է, ելնելով Թուրքիայի հետ հարաբերություններում տնտեսական շահերից: Մեր առաջնային խնդիրն է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը օրակարգ մտցնելը: Այս հարցի վրա չպետք է տաբու դրվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում: Մենք պնդում ենք, որ եվրոպական ընտանիք մուտք գործելու համար Թուրքիան պետք է վերադարձնի Հայաստանի հողերը»,-հայտարարել է Ուելս-Հայաստան միության ներկայացուցիչը: