6 հունիսի 2006 - 14:49 AMT
ԱՄՆ-ն փոխում են Ղարբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննին այդ պաշտոնում կփոխարինի մեկ այլ դիվանագետ: Այդ մասին հայտարարել է Ս. Մաննը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրուցում: Նրա խոսքերով, դա սովորական ռոտացի է: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում Ամերիկայի Միացյալ նահանգները կներկայացնի մեկ այլ դիվանագետ»,- ասել է Սթիվեն Մաննը: Նա նաեւ հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտում մեկ այլ պաշտոնի անցնելու վերաբերյալ: