6 հունիսի 2006 - 16:57 AMT
Ալեքսանդր Ռար. Հայաստանն իր արտաքին քաղաքականությունում ուղղություն է վերցրել Արեւմուտքի հետ մերձեցման
Քյորբերի անվան Բեռլինի կենտրոնի Ռուսաստանի ու ԱՊՀ տարածքային ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը, DW-WORLD.DE-ին տված հարցազրույցում խոսելով Հայաստանի ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունների Դաշնային հանրապետություն մտնելու հեռանկարների մասին, հայտարարել է. «Հետխորհրդային տարածքում կարող է իրականացվել եւ արդեն իրականացվում է ինտեգրացիոն նախաձեռնությունների շարք: Օրինակ` Հանրային անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Ես թույլ եմ տալիս ընդհանուր տնտեսական շահերի ու անվտանգության վրա հիմնված կազմակերպությունների գոյությունը»:
«Սակայն վերաինտեգրացումը հետխորհդային տարածքում քիչ հավանական է: Այսօր ԱՊՀ շատ երկրներ ավելի շատ հետաքրքրված են Արեւմուտքի հետ մերձեցման մեջ, իսկ հեռանկարում մեծանում է նաեւ Չինաստանի քաղաքական դերը: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Անդրկովկասի այլ հանրապետություններին, ապա նրանք արդեն վաղուց իրենց արտաքին քաղաքականությունում ուղղություն է վերցրել Արեւմուտքի, եւ առաջին հերթին` ԱՄՆ-ի հետ մերձեցման»,- նշել է Ա. Ռարը: